Football Leaks
Football Leaks | |
---|---|
footballleaks2015.wordpress.com | |
Տեսակ | խուսափում հարկերից, սկանդալ և data breach? |
Հեղինակ | Rui Pinto? |
Բացված | 2015 |
Փակված | դեկտեմբերի 2, 2016 |
Football Leaks, ֆուտբոլային ասոցիացիաների մասին ինֆորմացիայի արտահոսք, որը բացահայտում էր եվրոպական պրոֆեսիոնալ ֆուտբոլի աշխարհում «պղտոր» ֆինանսական գործարքները և բացահայտում մայրցամաքի որոշ ամենամեծ աստղերի կիրառած հարկերից խուսափելու հնարքները։ Ամեն ինչ սկսվեց 2016 թվականի դեկտեմբերին[1] և 2018 թվականի նոյեմբերին[2] Եվրոպական հետաքննական համագործակցության (EIC) լրատվամիջոցների գործընկերների կողմից հրապարակված հետաքննությունների շարքով, այդ նյութերը հրապարակել են շատ հայտնի պարբերականների, ինչպիսիք են «Der Spiegel»-ը[3], «Mediapart»-ը[4], «El Mundo»-ն[5], «Expresso»-ն[6], «Falter»-ը[7], «L'espresso»-ն[8] և «Le Soir»-ն[9]։
Սկզբում «Football Leaks»-ը հայտնի ֆուտբոլիստների և ակումբների մասին գաղտնի տեղեկատվություն պարունակող կայք էր[10][11][12][13][14]։
«Football Leaks»-ի հեղինակ Ռուի Պինտոն[15] ձերբակալվել է Բուդապեշտում, Հունգարիա, 2019 թվականի հունվարի 16-ին Պորտուգալիայի իշխանությունների խնդրանքով որակավորված շորթման փորձի, գաղտնիությունը խախտելու և տեղեկատվությանը անօրինական հասանելիության կասկածանքով[16][17]։ Նրան արտահանձնել են Պորտուգալիա, իսկ Հանրային նախարարության կողմից նրան մեղադրանք է առաջադրվել 147 հանցագործության մեջ[18][19]։
Ռուի Պինտոն մեղավոր է ճանաչվել մեղադրանքի երեք կետով՝ նամակագրության գաղտնալսման և անձնական էլեկտրոնային նամակներ մուտք գործելու, մեկ շորթման փորձի մեղադրանք և 5 կետով՝ «Doyen Sports Investment Fund»-ին՝ Պորտուգալիայի գլխավոր դատախազության և Լիսաբոնի իրավաբանական ընկերության պատկանող համակարգիչներ չթույլատրված մուտքի և կոտրելու համար[20]։ Արդյունքում նա դատապարտվել է չորս տարվա պայմանական ազատազրկման[20]։
Արտահոսքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայքը ստեղծվել է 2015 թվականի սեպտեմբերին և ներկայացնում է հայտնի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը, աշխատավարձը և պայմանագրերը։ Դրա առաջին արտահոսքը վերաբերում էր երրորդ կողմի պայմանագրերին Տվենտեի և «Doyen Sports»-ի միջև, ինչը հանգեցրեց նրան, որ Հոլանդիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիան երեք տարով արգելեց Տվենտեին մասնակցել եվրոպական ֆուտբոլային մրցաշարերին[10][11]։Football Leaks-ը նաև պարզել է, որ Մոնակոն Ռադամել Ֆալկաոյի համար վճարել է 43 միլիոն եվրո, այլ ոչ թե մոտ 60 միլիոն եվրո, ինչպես գնահատվում էր[21]։ Բացի այդ, կայքը բացահայտեց, որ երբ Նեյմարը ստորագրեց պայմանագիրը «Բարսելոնա» ՖԱ-ի հետ նա ստացավ ստրագրված 8,5 միլիոն եվրո հոնորար՝ 190 միլիոն եվրո (152 միլիոն ֆունտ ստերլինգ) գնման կետով պայմանագրի մեջ, և որ նրա շաբաթական աշխատավարձը կազմում էր 77,000 եվրո[22][23][24]։ Արտահոսքի ժամանակ պարզվեց, որ Գարեթ Բեյլի տեղափոխությունը «Տոտենհեմից» «Ռեալ» կազմել է ավելի քան 100 միլիոն եվրո, ինչը ավելին է, քան 96 միլիոն եվրոն, որը ակումբը վճարել է Կրիշտիանու Ռոնալդուի համար[25]։ Կայքը նաև պարզել է, որ Ռոնալդուն 1,1 միլիոն եվրո է վաստակել Mobily-ի հոտ ֆոտոշարքի համար[26]։ Եվս մեկ արտահոսք՝ կապված Խամես Ռոդրիգեսի՝ «Մոնակոյից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխության հետ, որի տրանսֆերային արժեքը կազմել է 75 միլիոն եվրո գումարած 15 միլիոն եվրո լրացուցիչ կետերով[27]։
2016 թվականի հունվարին պնդում էին, որ «Football Leaks»-ը հետաքննվում է Պորտուգալիայի իշխանությունների կողմից շանտաժի և շորթման մասին պնդումների պատճառով։ Ավելի ուշ՝ փետրվարին, «Liga Nacional de Fútbol Profesional»-ի նախագահ Խավիեր Տեբասը մեղադրեց ՖԻՖԱ-ին Լա լիգայի երեք խաղացողների պայմանագրային մանրամասների արտահոսքի համար[28]։ Այդ տարվա ապրիլին կայքը հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է իր արտահոսքը[29][30][31]։
2018 թվականի նոյեմբերին «Football Leaks»-ը ասաց, որ գաղտնի խոսակցություններ են եղել մայրցամաքային ակումբային նոր մրցաշարի՝ Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման մասին, որը նախատեսվում էր իրականացնել 2021 թվականին, ինչը, ի վերջո, տեղի չունեցավ, թեև Սուպերլիգան 2021 թվականին հայտարարեց իր ստեղծման մասին[32][33]։ Նույն ամսին կայքը պնդում էր, որ և՛ «Մանչեսթեր Սիթին, և՛ ՊՍԺ-ն խախտում են ՈՒԵՖԱ-ի ֆինանսական արդար խաղի կանոնները։ Ավելի քան մեկ տարի առաջ Մանչեսթեր Սիթին նույն մեղադրանքի համար պատժվել էր ՈՒԵՖԱ-ի կողմից, և մեկ ամիս անց ՈւԵՖԱ-ն հեռացրեց Պարի Սեն Ժերմենին ՖԱԽ-ի կանոնները խախտելու համար մեղադրյալների ցանկից, որոշում որը հետագայում հաստատվեց Մարզական արբիտրաժային դատարանի կողմից՝ 2019 թվականի մարտ[34]։
Եվրոպական հետաքննող համագործակցողներ (EIC)
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի դեկտեմբերին «Der Spiegel»-ը և Եվրոպական հետաքննական համագործակցությունների (EIC) ցանցի այլ գործընկերներ (ներառյալ «L'Espresso», «Le Soir», «NRC Handelsblad», Լրագրական հետաքննությունների Ռումինական կենտրոն ՝Սև ծով, «Mediapart», «Politiken», «Falter», «NewsWeek», «El Mundo», «The Sunday Times» և «Expresso») սկսեց հրապարակել մի քանի ֆուտբոլային աստղերի հարկերից խուսափելու մասին տեղեկություններ[35]։ Տեղեկությունների մի մասը հավաքել է «Football Leaks»-ը[36]։ Արտահոսքերը ներառում են «մոտ 18,6 միլիոն փաստաթուղթ, ներառյալ պայմանագրեր, էլ. նամակներ և աղյուսակներ, որոնք նյութ են ծառայել 12 եվրոպական լրատվամիջոցների 60 լրագրողների հետաքննական լրագրողական աշխատանքի համար»[37]։ Դեկտեմբերի 5-ին «El Mundo»-ն բացահայտեց իսպանացի դատավոր Արթուրո Զամարիեգոյի դատական որոշումը, որն արգելում է EIC-ին հրապարակել տեղեկատվություն մինչև «դրա ձեռքբերման իրավական հետաքննությունը»[37]։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը որոշումը որակել է որպես «մայրցամաքային մասշտաբով գրաքննության փորձ»[38]։
ֆուտբոլային ասոցիացիաներում երրորդ կողմերի սեփականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահոսքերը բացահայտեցին ֆուտբոլիստների երրորդ կողմի սեփականությունը (TPO), «որով խաղացողի տնտեսական իրավունքները պատկանում են ներդրողներին»[39]։ Ըստ «Football Leaks»-ի փաստաթղթերի, որոնք ձեռք են բերել «Der Spiegel»-ը և կիսվել «EIC»-ի հետ, որոշ անհատներ, միջազգային կորպորացիաներ և նույնիսկ խոշոր բանկեր ներգրավված են եղե[40]:: «Football Leaks»-ի ստեղծողներից մեկը 2016 թվականի փետրվարին հարցազրույց է անցկացրել «Der Spiege»l-ի հետ՝ օգտագործելով Ջոն կեղծանունը[41]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Football Leaks | EIC».
- ↑ «Football Leaks Continues | EIC».
- ↑ «Football Leaks enthüllt schmutzige Geschäfte im Profifußball». Der Spiegel. 2016 թ․ դեկտեմբերի 2.
- ↑ «La folle histoire de "Football Leaks"». 2016 թ․ դեկտեմբերի 2.
- ↑ «Football leaks». El Mundo. Վերցված է 2024 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Ronaldo investigado por não declarar mais de €60 milhões». Expresso.
- ↑ «FALTER Archiv - FALTER.at».
- ↑ «Football Leaks, i primi nomi della Serie A: Spuntano Higuain, Iturbe e Alex Sandro». 2016 թ․ դեկտեմբերի 5.
- ↑ «Football Leaks: Les aventures offshore de Cristiano Ronaldo». 2016 թ․ դեկտեմբերի 2.
- ↑ 10,0 10,1 Gordan, James Patrick (2015 թ․ դեկտեմբերի 16). «Football Has Its Own Version Of WikiLeaks Now». Paste (magazine). Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
- ↑ 11,0 11,1 Bucholtz, Andrew (2015 թ․ դեկտեմբերի 16). «Shadowy Football Leaks Site Exposes Soccer Clubs' Questionable Dealings, Faces Reprisals». Awful Announcing. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Borden, Sam; Montague, James (2015 թ․ դեկտեմբերի 15). «Mysterious Website Aims to Shed Light on Soccer Dealings». The New York Times.
- ↑ Marcotti, Gabriele. «No smoking gun in latest Football Leaks controversy». ESPNFC.com.
- ↑ «Google Notícias». Google Notícias.
- ↑ «The brains behind Football Leaks named». Marca. 2016 թ․ հուլիսի 7. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Hacker behind 'Football Leaks' arrested in Hungary ZDNet
- ↑ Demony, Catarina; Almeida, Gonçalo (2019 թ․ հունվարի 23). «Arrested Portuguese hacker is Football Leaks 'whistleblower': lawyers». Reuters. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «'Hacker' Rui Pinto já está em Portugal» [Hacker Rui Pinto is already in Portugal]. SAPO Desporto (պորտուգալերեն). 2019 թ․ մարտի 21. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
- ↑ Oliveira, Mariana; Dantas, Miguel (2019 թ․ սեպտեմբերի 19). «Ministério Público acusa Rui Pinto de 147 crimes» [Public Ministry charge Rui Pinto with 147 crimes]. Público (Portugal) (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ 20,0 20,1 Sanghera (2023 թ․ սեպտեմբերի 11). «Court convicts Portuguese hacker in Football Leaks trial and gives him a 4-year suspended sentence». apnews.com. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Kiely, Ben. «Football Leaks reveals exactly how much Monaco paid for Radamel Falcao». SportsJoe.ie. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Brown, Luke (2016 թ․ ապրիլի 11). «Football Leaks reveal Neymar's Barcelona contract dwarfed by rival stars». Daily Telegraph. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Football Leaks reveal Neymar earns modest £77,000 a week». Sky Sports. 2016 թ․ ապրիլի 12. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Fernandez-Abascal, Eduardo (2016 թ․ ապրիլի 11). «Neymar: Football Leaks reveals Barcelona star earns almost €10m a season with €190m release clause». International Business Times. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Percy, John (2016 թ․ հունվարի 21). «Gareth Bale contract leak sparks panic at Real Madrid». Daily Telegraph. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Football Leaks: €1.1m for a photo shoot». By433.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Lea, Greg (2016 թ․ ապրիլի 4). «Football Leaks: James Rodriguez could cost Real Madrid €90M». Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Tebas: FIFA at fault for contract leaks». Football Espana. 2016 թ․ փետրվարի 10. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Paul, Sumeet (2016 թ․ ապրիլի 27). «Controversial website Football Leaks could be lining up big revelations». Caughtoffside. CaughtOffside.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Buschmann, Rafael (2016 թ․ մայիսի 6). «Enthüllungsplattform: Football Leaks legt Pause ein». Der Spiegel (գերմաներեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Football Leaks anuncia interrupção». Diário de Notícias (պորտուգալերեն). 2016 թ․ ապրիլի 27. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Football Leaks claims Euro Super League talks held by clubs». BBC Sport. 2018 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Panja, Tariq (2021 թ․ ապրիլի 18). «Top European Soccer Teams Agree to Join Breakaway League». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Sanghera, Mandeep; Alistair, Magowan (2018 թ․ նոյեմբերի 6). «Man City and Paris St-Germain 'are cheating and should be punished'». BBC Sport. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Football Leaks: Ronaldo and Mourinho accused of tax avoidance». BBC News. 2016 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Football Leaks, the soccer's business secrets: Cristiano Ronaldo and Mourinho go offshore». espresso.repubblica.it. 2016 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ 37,0 37,1 Recuero, Marisa (2016 թ․ դեկտեմբերի 5). «El juez Zamarriego prohíbe difundir Football Leaks en toda Europa» [Judge Zamarriego prohibits publishing of Football Leaks in all Europe]. El Mundo (Spanish). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Football Leaks revelations: the second week in summary». EIC. 2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Football Leaks: The Dirty Tricks of Doyen Sports». The Black Sea. 2016 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «The Doyen Group». El Mundo. 2016 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Buschman, Rafael (2016 թ․ փետրվարի 28). «Wanted Man: A Visit with A Football Leaks Creator». Der Spiegel. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.